вторник, 19 августа 2014 г.

Անդրանիկը Բալկանյան պատերազմում

Զորավար Անդրանիկ

1912թ. նոյեմբերի 15-ին, պայծառ մի առավոտ, հայկական վաշտը Անդրանիկի և Գարեգինի առաջնորդությամբ, աներկյուղ և առանց նախազգուշությունների սլանում է դեպի թշնամու դիրքերը՝ նպատակ ունենալով արագ և կտրուկ շարժումներով ստիպել Յավեր փաշային կամ անձնատուր լինել կամ կռվել:

Ճակատի բուլղարական միավորների հրամանատար Պրոտոգերովը, տեսնելով, որ Անդրանիկի գունդը իր զորամասից զատվելով շատ առաջ է անցել և վախենալով, որ թուրքական թնդանոթների կրակը կարող է վնասել նրանց, փողի նշաններով ուզում է ստիպել նրանց, որ կանեն: Դժբախտաբար փողի շրթունքը ճաքած է լինում, ձայնը չի հասնում Անդրանիկի ականջին, որ աներկյուղ սուրում էր դեպի թշնամին:

Հերոսը իր քաջերի գլուխն անցած, առանց վարանումի սկսում է շեշտակի հարվածներով և մեծ վճռականությամբ հարձակվել Յավեր փաշայի դիրքերի վրա: Յավեր փաշան, հանկարծակիի գալով, հայտնվում է հայկական վաշտի կրակի և անանցանելի ու հորդահոս Մարիցա գետի միջև: Փաշան տատանվում է և որոշում է անձնատուր լինել և փրկել իր կյանքը, քան թե կռվի բռնվել մարտի սիրահար ու սարսափելի Անդրանիկի դեմ:

Комментариев нет:

Отправить комментарий