четверг, 18 декабря 2014 г.

Վրացական խճանկար

Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է Եվրամիության և Վրաստանի ասոցիացման համաձայնագիրը և ընդունել Վրաստանին վերաբերող բանաձև, որով աջակցություն է հայտնվում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի կառավարության ջանքերին: Եվրախորհրդարանը նաև ՌԴ-ին կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված դաշնակցության և ինտեգրման պայմանագիրը:


Ի դեպ, նիստի ժամանակ նույն օթյակի վերջին շարքում նստած նախագահ Մարգվելաշվիլին և առաջին շարքում նստած նախկին նախագահ Սաակաշվիլին այդպես էլ չեն հանդիպել: Վերջինս «Ռուսթավի-2»-ի նկարահանող խմբին հայտարարել է, որ Մարգվելաշվիլու հետ իրեն չի հաջողվել հանդիպել, որովհետև «խորթ հայրը» նախագահի հետ չափազանց շատ «խորթ մայրերի» է ուղարկել: «Խորթ մայրերն» ու վերակացուներն այնքան շատ էին, որ ես չուզեցի որևէ մեկի համար անհարմարություն ստեղծել»,- ասել է Սաակաշվիլին:
Վրացական թեման շոշափվել է նաև նախագահ Պուտինի այսօրվա մամուլի ասուլիսում: Նա հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահին Արևմուտքում չեն ընդունում: «Սաակաշվիլուն վռնդում են` ինչպես ոջլոտին բաղնիքից»,- նշել է Պուտինը: Նա շեշտել է, որ այժմ նախկին նախագահը նույնիսկ աշխատանքի վիզա չի կարողանում ստանալ: ՌԴ նախագահը նաև ասել է, որ ռուսական կողմն ուրախ կլինի Մոսկվայում տեսնել Վրաստանի ղեկավարության ցանկացած ներկայացուցչի: «Առաջին փուլում անհրաժեշտ է կարգավորել քաղաքական հարաբերությունները,-ասել է Պուտինը:- Երկխոսություն է պետք»:

Կարլ Յալանուզյան

Комментариев нет:

Отправить комментарий