пятница, 17 октября 2014 г.

«Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն կառուցելու համար ստացված նվիրատվությունները


Էջմիածին, 1944թ., թիվ 1

Ամենայն Հայոց Հայրապետության ազգընտիր Տ. տեղակալի կոչը հայ ժողովրդին՝ «Սասունցի Դավթի» անունով տանկային շարասյուն կառուցելու նպատակով միջոցներ հանգանակելու մասին՝ ջերմ արձագանք է գտել տեղի և արտասահմանի հավատացյալների լայն շրջաններում: Այդ նպատակով գրեթե բոլոր թեմերում հավատացյալները կատարել են իրենց մուծումները:
Կարմիր Բանակի գլխավոր հրամանատարության ներկայացուցիչը տանկի անվանագիրը հանձնում է տանկի անձնակազմին: Յուրաքանչյուր անվանագրի՝ տանկի այդ յուրատեսակ «անձնագրի» վրա կա հետևյալ մակագրությունը – «Սասունցի Դավիթ» N… տանկը կառուցված է հայ հոգևորականության և հավատացյալների միջոցով:


Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի էջերում

Այսօր Հայկ Դեմոյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի շնորհանդեսն էր: Դահլիճում փակցված էին նաև արտասահմանյան մեծ թվով թերթերի լուսապատճենները, որոնք ներառում էին 1894-1923թթ.՝ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ազգային փոքրամասնությունների բնաջնջմանը վերաբերող հոդվածներ և լուսանկարներ:




Գրքի նախաբանում հեղինակը նշել է, որ «համաշխարհային մամուլի հրապարակումները կարևոր տեղեկություններ են պարունակում հայերի կոտորածների, դրանց ընթացքի և հետևանքների մասին»: Նյութերի համար սկզբնաղբյուր են եղել նաև օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, բժիշկների և այլոց հաղորդած արժեքավոր տեղեկությունները:

среда, 15 октября 2014 г.

Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանի հեռագիրը Ստալինին

Էջմիածին, 1944թ., թիվ 1

Ամենայն Հայոց հայրապետության ազգընտիր տեղակալ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանի 1943թ. հունվարի 20-ի հեռագիրը ՍՍՌՄ Ժողկոմսովետի նախագահ Ի. Վ. Ստալինին


Մոսկվա, Կրեմլ
Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինին

Մեծարգո Իոսիֆ Վիսսարիոնովիչ

Ձեր հանճարեղ ղեկավարությամբ և Աստծո ողորմածությամբ Կարմիր Բանակը հաղթականորեն ջախջախում է արյունռուշտ և ատելի թշնամուն, վռնդելով նրան մեր սրբազան հողից: Կարմիր Բանակի շարքերում, ՍՍՌՄ մյուս ժողովուրդների հետ միասին, մեր հայրենիքի թշնամիների դեմ հերոսաբար մարտնչում են նաև հայ ժողովրդի զավակները:
Ամենայն Հայոց կաթողիկոսի ազգընտիր տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյան


Կատարելով իմ պարտքը հայրենիքի հանդեպ, աղոթում եմ Ամենաբարձրյալին՝ սովետական զենքի հաղթության համար, փառապանծ Կարմիր Բանակի հզորությունն էլ ավելի ուժեղացնելու և թշնամու վերջնական ջախջախումն արագացնելու համար:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ

ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ


ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ Հոկտեմբեր, 2014

Տէր Զօրի եւ Սուրիոյ արաբացած հայերը՝ լուսանկարիչ Պաղտիկ Գույումճեանի ոսպնեակով

Լուսանկարիչ Պաղտիկ Գույումճեանը կը պատմէ թէ պատանի տարիքին խորապէս ազդուելով իր մեծ հօր ու մեծ մօր ապրած Ցեղասպանութեան արհաւիրքի սարսափազդու յիշողութենէն, 1980-ական թուականներէն սկսեալ կը նուիրուի լուսանկարչական արուեստին, արխիւագրելու՝ հայկական գաղութներու մէջ Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներու ընթացքին տեղի ունեցող արդարութեան եւ հայ դատին նուիրուած բողոքի ժողովրդային հաւաքաները։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը սակայն պատճառ կը հանդիսանայ, որ հեռանայ իր ծննդավայրէն եւ հաստատուի Փարիզ։



понедельник, 13 октября 2014 г.

Այս տանը 1921թ. իջևանել է Հովհաննես Թումանյանը

Այս տանը 1921թ. գարնանը իջևանել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը:



Эчмиадзин

О. Х. Халпахчян – Архитектурные ансамбли Армении
Фотографии: А. Александрова, А. и В. Кочар, из фондов: Гос. исторического музея АН Арм. ССР


Эчмиадзин (до 1945 r. — Вагаршапат) основан царем Вагаршаком (117-140 гг.) на месте Вардкесавана, древнейшего поселения III—II веков до н.э. Учитывая мощность оборонительной системы города – крепостных стен, валов и водяных рвов, - римляне, после повторного разрушения Арташата в 163 году, перенесли столицу Армении в Вагаршапат, который после признания христианства государственной религией (301г.) стал также и религиозным центром страны.

Вагаршапат неоднократно разрушался неприятелем, в частности он был сильно разрушен персидскими войсками в 364—369 годах. Однако подъем экономического благосостояния в длительные периоды между войнами способствовал оживлению строительства и возведению в городе крупных сооружений, сыгравших важную роль в развитии национального зодчества.

Echmiadzin

O. Kh. Khalpakhchian – Architectural ensembles of Armenia
Photos: A. Alexandrov, A. and V. Kochar, from stocks of the History Museum of the Academy of Sciences of the Armenian SSR


Echmiadzin (known as Vagarshapat before 1945) was founded by King Vagarshak (117-140) in the place of Vardkesavan, an ancient settlement of the third-second centuries B.C. In view of the might of the town's fortifications - fortress walls, ramparts and moats - the Romans, upon the second destruction of Artashat in 163, transferred the capital of Armenia to Vagarshapat which, after Christianity was proclaimed the state religion in 301, became the country's religious centre as well.

Երևան. Փողոցային երաժիշտը

Այս մարդու անունը չգիտեմ, բայց քաղաքի տարբեր հատվածներում տեսել ու լսել եմ նրա նվագելը: Մի ժամանակ Հյուսիսային պողոտայում էր կանգնում, հետո, կարծեմ, արգելեցին ու նա տեղափոխվեց «Հաղթանակ» զբոսայգի: Այնտեղ երկար չմնաց. երևի իր նվագած ռոք կատարումները այնքան էլ չէին սազում «մոնումենտի այգու» միջավայրին:



Վերջերս տեսնում եմ Սայաթ Նովա – Մաշտոցի պողոտա հրապարակի մոտ: Երաժշտության մասնագետ չեմ, բայց հավանում եմ նրա կատարումները: Կարծում եմ՝ նա նվագում է առաջին հերթին իր հաճույքի, հետո միայն՝ փողի համար: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց նրա կողքով անցնելիս այդպիսի տպավորություն եմ ստանում:

Ձորագէսի ջրմուղին հաստատումը

Ձորագէսի ջրմուղին հաստատումը
Ալբոմ-օրացույց 1936, Փարիզ

Տեսարաններ հին Երևանից. 30-ական թվականներ

Երևանի համալսարանական թաղամասը
Ալբոմ-օրացույց 1936, Փարիզ