пятница, 17 июля 2015 г.

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական հարցերով կզբաղվի Հովիկ Աբրահամյա՞նը
13:21, 17.07.2015 
http://news.am/arm/news/277355.html
ՀՀԿ-ի՝ հուլիսի 16-ին կայացած խորհրդի նիստին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նախագահը նշել է, որ պետք է շատ ակտիվ լինել, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել, թե ինչ է փոխվում, ինչպես եւ այլն: Նա իր խոսքում ասել է, թե սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական աշխատանքները մեկնարկելու ժամանակն է, դրանցով  կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս հայտարարությունից ոմանք ենթադրել են, որ հենց նա կլինի շտաբի պետ: Մինչդեռ նախագահը հայտարարել է, որ վաղ է շտաբի մասին խոսել, այդ հարցին կանդրադառնան այն ժամանակ, երբ ամբողջովին կձեւավորվեն շտաբները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով տեղեկությունները, որ շտաբի պետ կլինի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ասել է, թե նման հարց չի քննարկվել: Նա շեշտեց, որ ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների շտաբի պետի հարց չի քննարկվել, որեւէ անուն չի շոշափվել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, սահմանադրական բարեփոխումները ներկուսակցական միջոցառում չեն, որ ՀՀԿ-ն իր խորհրդով հաստատի կամ չհաստատի շտաբի պետի հարցը, զբաղվի շտաբի ձեւավորման հարցով, դա իրենց լիազորություններից դուրս է: «Շտաբի պետին որոշելու է երկրի նախագահը»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Комментариев нет:

Отправить комментарий