понедельник, 6 июля 2015 г.

Ինչպես սոցցանցի միջոցով զարգացնել ապրանքանիշը

1. Գրառումներ արեք ձեր գործունեության ոլորտի նշանակալի ու կարևոր իրադարձությունների մասին։ Ոչ ոք չի ցանկանում տեսնել Ֆեյսբուքի, Թվիթերի և այլ ցանցերի ձեր բոլոր գրառումները ձեր իսկ ընկերության մասին։ Իրականում դա ընկերներին «կորցնելու» և կեղծավորության տպավորություն թողնելու ամենաարագ միջոցն է։ Փոխարենը գրեք միտումների, նորությունների, օրենսդրության, խորհուրդների մասին, ինչը կհետաքրքրի լսարանին։ Մարդիկ կտեսնեն, որ դուք մտածում եք նրանց մասին, օգնում խորացնել գիտելիքը, այլ ոչ թե ակնհայտ գովազդով եք զբաղվում։


2. Կիսվեք ձեր անձնական փորձով։ Լսարանի հետ շփվելու լավագույն միջոցը անձնական հարթությունն է։
3. Տարածեք ուրիշների աշխատանքը, ոգևորեք նրանց։ Իհարկե, գրագողությունը չի խրախուսվում, սակայն եթե իսկապես հավանել եք այս կամ այն գրառումը, ապա տարածեք։ Լսարանը տեսնում է, որ դուք շահագրգռված եք պատշաճ տեղեկություններ հաղորդելու։ Միաժամանակ, դա կօգնի ձեզ ապագայում մարդկանց դրվատանքին արժանանալ։

Комментариев нет:

Отправить комментарий