воскресенье, 12 июля 2015 г.

Power Point-ի վնասները

Որոշ մասնագետներ գտնում են, որ համալսարանները դասավանդելիս պետք է հրաժարվեն Power Point օգտագործելուց, քանի որ այն «հիմարացնում» է ուսանողին և ձանձրալի դարձնում դասախոսին։ Սակայն համալսարանների մեծ մասը անտեսում է այս խորհուրդը, որովհետև ուսանողների հաջողությունը չափում են ուսանողների բավարարվածությամբ։
Սլայդերի նշանակության գերագնահատումը հանգեցնում է անիմաստ վստահության, թե գիրք կարդալը, դասերին հաճախելը, գրառումներ ու տնային հանձնարարություններ անելը անտեղի է։

Սլայդերով ներկայացվող դասընթացը ամրապնդում է, այն առասպելը, թե առանց տասնյակ գրքերի, հոդվածների ու խնդիրների հետ աշխատելու, հնարավոր է գիտելիք ու հմտություն ձեռք բերել։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Power Point-ի օգտագործումը չի նպաստում կրթության որակի բարձրացմանը։
Power Point-ը վնասակար է կրթության համար մի քանի հիմնական պատճառներով.
1. Սլայդերը չեն խրախուսում բազմակողմանի մտածողության զարգացմանը։ Դասախոսը սլայդով ներկայացնում է թեմաները, հիմնական կարգախոսները, առավելագույնս պարզեցված աղյուսակներ. ավելին անել հնարավոր չէ։ Ովքեր խուսափում են օգտագործել ընդգծված կետեր, գրաֆիկական պատկերներ, նյութն ոչ պատշաճ ներկայացնելու քննադատության են արժանանում։
2. Ուսանողը դասընթացը ընկալում է, որպես սլայդերի խմբի։ Լավ դասախոսներին, ովքեր ներկայացնում են նյութի իրական ամբողջությունն ու բազմակողմանիությունը, քննադատում են անհասկանալի լինելու համար։
3.Ուսանողները ենթադրում են, որ սլայդերը պարունակում են դասընթացի անհրաժեշտ բոլոր մանրամասները։ Ինչո՞ւ պետք է ուսանողը ժամանակ վատնի դասին հաճախելու և գիրք կարդալու վրա, եթե կարող է ծանոթանալ սլայդին իր տանը նստած։

Комментариев нет:

Отправить комментарий