суббота, 7 февраля 2015 г.

Հայկական բանակը Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում

Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976

Հայկական բանակը Բագրատունիների օրոք բաղկացած էր հեծելազորից և հետևակազորից, նրա զինվորների թիվը մոտավորապես հարյուր հազար էր։ Աղձնիքի տեր Ահմադ Շայբանու դեմ պատերազմի գնալիս, Սմբատ Ա թագավորի ձեռքի տակ կար հարյուր հազարանոց զորք։ Անիում կատարված տոնահանդեսների ժամանակ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, հայոց թագավորի մոտ հավաքվել էր հարյուր հազար ընտիր զորք, որի մասին նա մեծ գովեստով է խոսում՝ «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։

Հովհաննես Բաղրամյանը կրակի առաջագծում

Հովհաննես Բաղրամյանը կրակի առաջագծում


Նիկոլո Մաքիավելի. Քաղաքացիական մենիշխանության մասին

«Տիրակալը» գրքից, գլուխ IX


Այժմ ես կանդրադառնամ այն դեպքին, երբ մարդն իր հայրենիքի տիրակալ է դառնում ոչ թե հանցագործությամբ և անօրինականությամբ, այլ համաքաղաքացիների բարի կամքով, ինչի համար անհրաժեշտ է ոչ այնքան խիզախություն կամ հաջողություն, որքան հաջողակ խորամանկություն: Հարկ է նշել, որ այդպիսի մենիշխանությունը, որը կարելի է կոչել քաղաքացիական, հաստատվում է կամ ժողովրդի կամ էլ վերնախավի պահանջով, քանի որ չկա քաղաք, որտեղ այս եկուսը միմյանց հակադիր չլինեն:
Վերնախավը ձգտում է ենթարկել և կեղեքել ժողովրդին, ժողովուրդը չի ցանկանում ենթարկվել և կեղեքվել. այս երկուսի բախումը հանգուցալուծվում է երեք տարբերակով՝ մենիշխանությամբ, անիշխանությամբ կամ ազատությամբ:

Հայ բեկորներ բեդվիններու մեջ

Սիրիական անապատներից հայ որբերին հավաքելու և որբանոցներում տեղավորելու, ինչպես նաև հետագայում նրանց կյանքը կազմակերպելու գործում մեծ դերակատարություն են ունեցել Ամերիկյան Նպաստամատույցի որբանոցը և Հալեպի Դանիական հաստատությունը՝ Քարեն Եփփեի գլխավորությամբ: Այս մասին պատմում է Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյանը իր «Պատմութիւն Հալեպի հայոց» (Ա հատոր, Հալեպ, 1940թ.) ծավալուն աշխատության մեջ, որի մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Քարեն Եփփեի մասին կարող եք կարդալ նաև «Հարցազրույց ժամանակի և տարածության վրայով» հոդվածում, որը հրատարակվել է «Սովետական Հայաստան» ամսագրում, 1985թ. (թիվ 4):


Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Պատմութիւն Հալեպի հայոց, Ա հատոր, Հալեպ, 1940թ.

Ռաքքայի շրջանի երկրագործական նորահաստատ գյուղերու մեջ բացված որբանոցը՝ ուր պետեվի վրաններեն ազատագրյալներ հետզհետե ինքնաբավ դարձան ու բազմացան: 1928թ. նոյ. 25-ին Հալեպի առաջնորդ Տեր Արտավազդ Վրդ., Տեր Մկրտիչ և Տեր Ղևոնդ քահանաներու հետ, Խըրպեթ էլ-Ռըզի (Ռաքքայի շրջաբ) Դանիական որբանոցին մեջ օրհնեց պսակը պետեվի վրաններեն ազատագրված ութը հայ զույգերու, որոնց բոլորն ալ կապրին ու ծնող են յուրաքանչյուրը մեկ քանի զավակներու: Խումբին ձախ կողմը կեցողը Դանիացի Միս Ենին է, հայասեր ու հայախոս ազնիվ օրիորդը:

пятница, 6 февраля 2015 г.

Սիրիական անապատի բեդվինները

Աղբյուր Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Պատմութիւն Հալէպի հայոց, Ա հատոր, Հալէպ, 1940թ.

Սիրիական անապատի բեդվինները
Պետեվի ազնվական տիպար երիտասարդ ցեղապետ մը, իր ապայով, ֆերուայով, մաշլագով ու ակիլով


четверг, 5 февраля 2015 г.

Կենաց համբույր. չստացված նամակներ

2014թ. Անահիտ Ավետիսյանի թարգմանությամբ հրատարակվել է «Կենաց համբույր. չստացված նամակներ» գրքույկը: Գրքույկում 1914-1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմի տարբեր թատերաբեմերի ֆրանսիացի զինվորիներին ուղղված նամակներն են, որոնց հասցեատերերը կամ զոհվել են կամ անհայտ կորել: 26 նամակները մի քանի անգամ հրատարակվել են Եվրոպայում, թարգմանվել տարբեր լեզուներով:

Ռազմի դաշտում մարտնչող զինվորներին հարազատները ամենատարբեր տեսակի հաղորդագրություններ են ուղարկել՝ անձնական, սիրային, ոգեշնչող, նույնիսկ կենցաղային: Ինչպես նշված է գրքի առաջաբանում «…նամակները հնարավոր չի եղել հանձնել դրանց հասցեատերերին… Յուրաքանչյուր ծրար հակառակ կողմում կրում էր «սպանված» կամ «անհետ կորած» մակագրությունը: Դրանցից մեկն էլ կրում էր «գնդակահարված» մակագրությունը»:
Գրքույկը հրատարակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Հրատարակել է Ակտուալ արվեստը: ©Անահիտ Ավետիսյան, Ձևավորումը՝ Մկրտիչ Մաթևոսյանի:
Մի քանի փոքրիկ հատված «չստացված նամակներից» ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

вторник, 3 февраля 2015 г.

Րաֆֆի. Նամակ Կ. Պոլսից

Տաճկաբնակ հայերը, ասում ենք, թե վայելում են ազատություն: Տաճկաբնակ հայերը, ասում են, թե առաջ են ընթանում: Այդ խոսքերը խիստ քաղցր կերպով հնչում են, ոչ միայն ամեն մի հայ մարդու ականջին, այլ ընդհանուր մարդկության բարեկամներին նոքա հաճություն են պատճառում:

Եվ իրավ, լրագրների մի շարք, որք ցոլացող աստղերի նման, հաջորդաբար երևում են, փայլում են, և դարձյալ կորչում են հայկական գրականության խավար մթնոլորտի մեջ. ազգային սահմանադրական վարչություն, հրապարակական դասախոսություններ, թատրոնական բեմ. երկսեռ դպրոցներ և այլն. — այդ ամենը պնդում են լսողների համոզմունքը տաճկաբնակ հայերի առաջադիմության մասին:

Плакат народного художника Армении С. Арутчяна


Коммунист, 28 июня, 1983г.

Плакат народного художника Армении С. Арутчяна
Плакат народного художника Армении С. Арутчяна

 На всей планете
товарищи люди,
об'явите:
войны
не бедет!

В. Маяковский

Երևան. Նախաամանորյա կոլաժ

Երևան. Նախաամանորյա կոլաժ


понедельник, 2 февраля 2015 г.

Ազգային գերեզմանատուն Շեյխ Մագսուտի. Հալեպ

Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան
Պատմութիւն Հալէպի ազգային գերեզմանատանց եւ արձանագիր հայերէն տապանաքարերու, Հալէպ, 1935թ.

Երբ Հալեպի քաղաքապետության կողմե 1927թ. փետրվար մեկին, վերջնականապես փակվեցան Ազիզիեի քրիստոնեից գերեզմանատները և հաջորդ օրվանե սկսյալ քրիստոնեայք իրենց ննջեցյալները սկսան փոխադրել քաղաքի հյուսիսարևմտյան անկյունը, դեպի Ջեզիրե երկարող երկաթուղո գծին անդիի կողմը, Շեյխ Մագսուտի նոր գերեզմանատանց մեջ, հայերը վաղուց լեցուցած էին սակայն իրենց հատկացված բաժինը, երբ 1915-ի աղետալի օրերուն, հուլիսի և օգոստոսի սաստիկ արևին տակ, Թուրքիո ամեն կողմերեն Հալեպ հասնող տարագիր կարավաններու մեջ կսկսեին պատահիլ ամեն տեսակի հիվանդություններ և բնականաբար համատարած մահեր: