среда, 22 июля 2015 г.

Տաքսիներն ու մենք

Տաքսու ուղեվարձի թանկացումը վաղուց էր նկատելի, բայց այսօրվա դեպքը առանձնահատուկ էր։ Մեքենան ու տարեց վարորդը շատ խնամված էին, ու Զեյթունի «Սիթիի» մոտակայքից շարժվելուց հետո պատրաստվում էի գոհունակություն հայտնել։ Բայց ներքին ձայնն ինձ հուշեց, որ պետք չէ դեռ ոգևորվել. եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչ-որ բան դեռ չես նկատել։ Տերյան փողոցի հենց սկզբնամասում աչքս ընկավ հաշվիչին՝ արդեն 800 դրամ էր։ Վարորդին հարցրի, թե ինչո՞ւ է այդպես, մանավանդ, որ 5-րդ կիլոմետրը նոր էր լրացել։
Վարորդի գրեթե ցանկացած բացատրություն ընդունելի կլիներ, որովհետև վիճելու, աղմկելու ու գոռգոռալու ոչ ցանկություն ունեի, ոչ էլ՝ ժամանակ։ Սակայն պարզվեց, որ վարորդը ոչ միայն ընտրել էր իմ համար ամենաանընդունելի պատասխանը, այլև փորձում էր ապացուցել, որ ես տարրական թվաբանությունից ոչինչ չեմ հասկանում։ Ըստ նրա՝ 5-րդ կիլոմետրն արդեն լրացել է և ըստ այդմ՝ արդեն հաշվվում է 6-րդ կիլոմետրի գումարը։ Ստացվեց, որ 5,1 կիլոմետրը նույնն է, ինչ 6 կիլոմետրը։
Իմ նախնական տարակուսանքից վարորդը եզրակացրեց, որ կարող է զարգացնել քննարկվող թեման և սկսեց ինձ լրջորեն համոզել, որ «ձևը ըտենց ա ու սաղ տաքսիները ըտենց են աշխատում»։ Դրանից հետո մեր հարաբերությունները վերջնականապես փչացան ու վարորդին ասացի, թե ինչ եմ մտածում իր, իր նման վարորդների ու տաքսի ծառայությունների մասին։ Հետո բացատրեցի, որ գողությունն ու «մելկի ժուլիկությունը» լավ բան չէ, մեղք է և դրա համար մարդը կարող է պատժվել ինչպես Աստծո, այնպես էլ՝ սովորական մահկանացուների կողմից։ Չգիտեմ, ինքը հասկացավ ինձ, թե ոչ, բայց լռեց։ Փողը տվեցի ու հեռացա։

Ասածս ինչ է՝ մի խաբեք մյուսներին, որ ձեզ էլ չխաբեն։ Կամ գոնե այնպես խաբեք, որ մարդիկ չզգան։

понедельник, 20 июля 2015 г.

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

19:47 20/07/2015 » Քաղաքական

«Շատ ուրախ եմ, որ, օրենքի համաձայն, Դուք նախաձեռնել եք սահմանադրական բարեփոխումների գործընթաց». Դոնալդ Տուսկ (տեսանյութ) panorama.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին: Նախագահ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահի առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին:Առանձնազրույցի մեկնարկի սղագրությունը ներկայացնում ենք ստորև:
ՀՀ նախագահ. «Շատ ուրախ եմ, որ չնայած Եվրամիության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին և Ձեր հագեցած օրակարգին Դու հնարավորություն գտաք այցելելու Հայաստան: Իհարկե, տեղյակ եմ, որ Հունաստանի հետ դժվարին հարաբերություններում կարողացաք առաջընթաց արձանագրել: Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք Եվրամիության տարածքում կայունության ու նաև մեր դարավոր բարեկամ Հունաստանի խնդիրների արագ լուծմամբ:

19.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ․ 19․07.2015 azatutyun.am

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Հրանտ Բագրատյանի. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է aravot.am

Հրանտ Բագրատյանի. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրապարակվել է ՀՀ Սահմանադրության նախագիծը։ Այն մեզ համար անընդունելի է հետևյալ սկզբունքային պատճառաբանությամբ. – Երկրի ժողովրդական կառավարման հիմքը գլխավոր հակակշռի սկզբունքն է. կամ առնվազն 2 մարմին պետք է ունենան առաջնային մանդատ (մի կողմից, նախագահ կամ վարչապետ, մյուս կողմից ԱԺ) կամ էլ (պառլամենտական կառավարման պարագայում) ԱԺ-ն պետք է երկպալատանի լինի։
Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ) aravot.am

Տիգրան Ուրիխանյան. «Որտե՞ղ է թակարդը» (Տեսանյութ) Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխությունների հարցը: Ձեռնպահ քվեարկեցին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Հիմնական զեկուցող, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը 2012-ին է փոփոխվել, «Հանրաքվեի մասին« օրենքը պետք է համապատասխանեցվի: Նախագծով մեծացվել է ժամկետը, որն անհրաժեշտ էր հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման համար, նախորդ`45-55 օրվա փոխարեն 55-65 օր:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

ԿԸՀ-ն պատրաստ է հանրաքվեի ԿԸՀ-ն պատրաստ է հանրաքվեի. aravot.am

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգում 22 հարց էր: Հաստատվեց հանրաքվեի քվեաթերթիկների ձեւը, սահմանվեց հանրաքվեի քարոզչություն կատարելու համար անվճար դահլիճներ տրամադրելու հարցը, հաստատվեցին հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի վկայականների ձեւերը, նաեւ ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի, հանրաքվե նախաձեռնողի վստահված անձի վկայականի ձեւը, հաշվառում չունեցող քաղաքացիների`լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու հարցը, ժամկետային զինծառայողների քվեարկության կարգը, քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, սահմանվեց հայտարարագրի ձեւը, սահմանվեցին կնիքը եւ դրոշմակնիքը ԿԸՀ ներկայացնելու ձեւն ու ժամկետները եւ այլն:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները aravot.am

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը իր խնդիրներին փորձում է հարմարեցնել սահմանադրական փոփոխությունները «Սահմանադրական փոփոխությունների առանձնապես հասարակական կամ քաղաքական պահանջը երբեւիցե գոնե այս փուլում չի եղել»,- հուլիսի 20-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունները լինում են, երբ որ երկրում սպասվում են լուրջ փոփոխություններ. «Հայաստանում բոլորս հասկանում ենք, որ Սահմանադրությունը չի պատճառը, որ կա կոռուպցիա, կան մենաշնորհներ փաստացի չկա իրավական համակարգ:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Հովհաննես Սահակյան. «Սահմանադրությունը որոշ քաղաքական ուժեր դիտարկում են որպես սարի սմբուլ»

13:10 | Հուլիս 20 2015 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/20/594402/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մի քանի օր առաջ հրապարակվեցին Սահմանադրության նախագծի որոշ գլուխներ: Այսօր «Դիալոգ» ակումբում այս առնչությամբ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը բացատրեց, թե ինչու պատգամավորների հստակ թիվ չեն նշել նոր փաստաթղթում: Նրա խոսքերով՝ «Երբ առաջին փուլում կլինեն քաղաքական ուժեր, որոնք կհավաքեն իքս ձայն, անկախ նրանից՝ կանցնեն երկրորդ փուլ, թե չեն անցնի, կունենան իրենց պատգամավորները: Մնացած 101 պատգամավորները պետք է հաշվի նստեն նաեւ այդ 5-10 պատգամավոր ունեցող քաղաքական ուժերի հետ»:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

12:53 20/07/2015 » Իրավունք

Հայաստանում փորձում են Սահմանադրական հեղափոխություն կատարել. Կարծիքներ panorama.am

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության նախագծում մարդու իրավունքներին վերաբերող բաժինը իրավական տեխնիկայի առումով գրված է ոչ ճիշտ և այն կարելի է շտկել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

«Նման շտկումներ ցանկացած օրենքում անել կարելի է, բայց նման շտկումների անվան տակ իրավունք սահմանելով ու իրավունքի սահմանափակումները Սահմանադրությամբ հստակեցնելու պատրվակով անել փոփոխություններ կառավարման համակարգի հետ, պետք է լիներ անհրաժեշտություն», -հայտարարեց նա:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Առաջընթաց կա, բայց կատարյալ լինելուց հեռու է.Սահմանադրագետ henaran.am


Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ դեռ վաղ է սահմանադրության վատ կամ լավ կողմերին անդրադառնալու համար:
Բայց համեմատելով գործող Սահմանադրության հետ Այվազյանը  նկատեց.«Գործող Սահմանադրության համեմատ կա բավական առաջընթաց, սակայն կատարյալ լինելուց հեռու է»,-ասաց նա:

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

12:07 - 20 / Հուլիս / 2015 Բարեփոխված սահմանադրական նախագծի մասին. «Թարմ ուղեղով»՝ Արա Ղազարյանի հետ

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

11:37 20/07/2015 » Իրավունք

Եթե դատավորները բարեխիղճ կիրառեն նոր Սահմանադրությամբ տրվող հնարավորությունները panorama.am

Սահմանադրության նախագծով, Բարձրագույն դատական խորհուրդը, որը փոխարինելու է ներկայումս գործող Արդարադատության խորհրդին, կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս հինգին` դատավորների ընդհանուր ժողովը: Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնավարելու են 5 տարի և չեն կարող վերստին ընտրվել այդ պաշտոնում:

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները, ՀՀ նախագահին ներկայացնում է նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, համապատասխան դատարանների դատավորների թվից ընտրում և ՀՀ նախագահին է ներկայացնում ենթակա դատարանների նախագահների թեկնածությունները, ՀՀ նախագահին ներկայացնում է առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, դատավորներին եթարկում է կարգապահական պատասխանատվության, դադարեցնում է առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների լիազորությունները, եզրակացություն է տալիս Վճռաբեկ դատաչանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Դատավորներին պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

воскресенье, 19 июля 2015 г.

Նոր Զելանդիան ընդունել է սոցցանցում վիրավորանքն ու սադրանքն արգելող օրենք

Նոր Զելանդիայի խորհրդարանը հուլիսի կեսերին ընդունել է օրենք, ըստ որի սոցցանցում «Տրոլինգի» համար նախատեսվում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Օրենք արգելում է գրել այնպիսի հաղորդագրություններ, որոնք օգտատերերի համար էմոցիոնալ տառապանքի պատճառ կարող են դառնալ։ Նման գրառումների հեղինակները կտուգանվեն շուրջ 33 հազար դոլարով, իսկ իրավաբանական անձանց համար նախատեսվում է 130 հազար դոլարից ավելի տուգանք։

Նոր օրենքով սոցցանցի ադմինիստրացիան պետք է պահանջի նյութի հեղինակին 24 ժամում հեռացնել գրառումը, որից հետո գրառման պատասխանատուն դառնում է ընկերությունը։
Բնականաբար կան նաև բազում քննադատներ, ովքեր համոզված են, որ օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը։
Օրենք, որը կոչվում է «Կործանարար թվային հաղորդակցության» օրենք (Harmful Digital Communications Act) արգելում է նաև ծաղրական ու վիրավորական գրառումներ անել։

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Գայանե Խաչատրյան | 19:23 | Հուլիս 18 2015 Խորագիր: Քաղաքականություն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը դեռ չի հասցրել ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների՝ կյանքից զրկելու վերաբերյալ դրույթին Աղբյուրը © 168.am
«Սահմանադրական բարեփոխումները քննարկել ենք ՀՀԿ խորհրդում և բոլոր անհասկանալի հարցերը բարձրացրել ենք, մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել են համոզիչ բացատրություններ, և մնացած բոլոր խնդիրները, որ կար տեքստում անհասկանալի, կամրագրվեն անցումային դրույթներում, և թիմը եկավ ընդհանուր հայտարարի: Այժմ նման խնդիրներ չկան, եթե լինեն, անցումային դրույթների քննարկման ժամանակ դրանք նորից կբարձրացվեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Սահմանադրության նոր տարբերակի որևէ դրույթի հետ անհամաձայնություն ունի՞ մասնագիտական հանձնաժողովի հետ:

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին


Ասել էր նաեւ՝ Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորն է լինելու. Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ պաշտոն է ունենալու Ս. Սարգսյանը

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հայաստանում սահմանադրական փոփոխություններին դեմ՝ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ:
-Դավիթ, դուք՝ որպես «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ի՞նչ կարծիք ունեք նոր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի հրապարակված նախնական տարբերակի վերաբերյալ:

-Հրապարակված տարբերակը հաստատեց մեր պնդումներն  այն մասին, որ սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության հավերժացման ծրագիր է` քողարկված սահմանադրական բարեփոխումների շղարշի տակ: Իրենց իշխանության վերարտադրման ու հավերժացման համար ոչ մի անհեթեթության առջև չեն կանգնել. օրինակ գրել են` եթե մի քաղաքական ուժի չի հաջողվում կայուն մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Նման պրակտիկա ես ոչ մի երկրում չեմ հիշում, լավ է չեն գրել` անցկացվում է այնքան փուլ, մինչև Հանրապետական կուսակցությունը լիակատար մեծամասնություն ունենա ԱԺ-ում:  

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Գնում ենք անորոշության… գուցե Հայաստանի համար կործանարար լինի

ՀՀ մի խումբ փաստաբաններ կուսումնասիրեն սահմանադրության փոփոխությունների հրապարակված նախագիծը, որից հետո գրավոր իրենց տեսակետը կհայտնեն: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց իրավաբան Գեւորգ Գյոզալյանը:

Նախ կա անհրաժեշտություն հասարակությանը բացատրել ներկայացված դրույթները, մատչելի ձեւով բացատրել իշխանությունների առաջարկը եւ օբյեկտիվորեն հասկանալ՝ մեզ պե՞տք են այդ փոփոխությունները, թե՞ ոչ: Այն, ինչ փաստաբանը հասցրել է ուսումնասիրել այս ընթացքում, կարծիք է կազմել, որ օրինակ մարդու իրավունքների գլխում շատ բան չի փոխվել. «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Նոր բան իրենք չեն առաջարկում: Եթե բառերի փոփոխություն է եղել, իմաստային առումով մի քիչ ավելի շատ են շարադրել, քան առկա է գործող Սահմանադրության մեջ, դրանից բովանդակային շատ բան չի փոխվել: Նույնը աղմուկ հանած նախագծի՝ կյանքի իրավունքի հետ կապված, որեւէ բան չի փոխվել, ուղղակի ավելացվել է ՄԻԵԿ-ի 2-րդ հոդվածի 2-րդ կետը: Եթե դուք նայեք այսօրվա տեքստը եւ առաջարկվողը, կտեսնեք, որ բովանդակային առումով գրեթե նույնն է: Թերեւս փորձել են ավելի մատչելի դարձնել, ավելի պարզեցնել»,- ասում է Գեւորգ Գյոզալյանը:
Նա համեմատություն է արել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության հետ, եւ ստացած տպավորությունն այնպիսին է, որ արտագրվել է հենց գերմանական Սահմանադրության որոշ դրույթներ: Օրինակ է բերում՝ ընտրիչների ինստիտուտը, մարդու իրավունքի հետ կապված դրույթները, նախագահին և նրա լիազորություններին առնչվող դրույթները շատ նման են Գերմանիայի Սահմանադրությանը: